Բավ է պառակտվել
04-06-2014 09:27

Պորոշենկոն վստահեցրել է, որ Ղրիմը կրկին կպատկանի Ուկրաինային

Նախօրեին Վարշավայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն`իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում, վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին միացած Ղրիմը կրկին կպատկանի Ուկրաինային, փոխանցում է Deutsche Welle-ն։ «Ես վստահ եմ, որ Ղրիմը կրկին ազատություն ձեռք կբերի և կլինի ուկրաինական»,- ասել է Պորոշենկոն:  Պորոշենկոն Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի և եվրոպական պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ մասնակցել է Ղրիմի թաթարների հոգևոր առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևին Լեխ Վալենսայի անվան մրցանակ հանձնելու արարողությանը։