Բավ է պառակտվել
28-05-2014 17:48

Պորոշենկոն մտադիր է ռազմական օգնություն խնդրել ամերիկացիներից. մամուլ

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծրագրի լենդ-լիզին համապատասխան համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ: Նրա կարծիքով, Արևմուտքի կողմից սահմանած պատժամիջոցները բավական չեն, և անհրաժեշտ է անմիջական ռազմական օգնություն, որպեսզի ուկրաինական բանակը կարողանա պաշտպանել իր երկրի անկախությունը:

Ուկրաինայի նարընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնվում է բավականաչափ բարդ իրավիճակում: Նա ստացել է մի երկիր, որում ընթանում է քաղաքացիական պատերազմ, գրանցվել է տնտեսության անկում, իսկ քաղաքական համակարգը անկատար է, քանի որ իշխանության զգալի մասը գտնվում է իր դարն ապրող Խորհրդարանի ձեռքերում:

Այնուամենայնիվ, այս իրավիճակում "շոկոլադի թագավորը" մի մեծ առավելություն է տեսնում. ներկա պահին նրան աջակցում է ուկրաինացիների զգալի մասը, գրում է The Washington Post պարբերականը:

Քաղաքական գործչի կարծիքով, ներկա պահին նրան երկիրը միավորելու բացառիկ հնարավորություն է ընձեռվել, քանի որ նախագահը երբեք չի արժանացել բնակչության աջակցության նման մակարդակի, գրում է Ինո ՏՎ-ն:

Սակայն անհրաժեշտ է նշել, որ նա հաշվի չի առնում այն փաստը, որ երկրի երկու շրջաններում բնակչությունը չի կարողացել քվեարկել այսպես կոչված անջատողականների, այսինքն դաշնայնացման կողմնակիցների պատճառով, սակայն այլ ռուսալեզու շրջաններում քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է Պորոշենկոյի օգտին:

Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակի կարծիքով, նոր նախագահի առջև երկու խնդիր կա. վերականգնել "բարոյալքված և հնամաշ" ուկրաինական բանակը, ինչպես նաև չեզոքացնել "խիստ սպառազինված զինյալների և ռուսաստանյան գործակալների" կողմից զգացվող սպառնալիքը Դոնեցկում և Լուգանսկում:

Պյոտր Պորոշենկոն հայտարարում է, որ դրա համար նա ԱՄՆ-ի օգնության կարիքը կզգա:
"Ես համարում եմ, որ հնարավոր են ագրեսիայի նոր դրսևորումներ: Եվ երբ այդ ագրեսիան սկսվի, ոչ մի պատժամիջոցներ չեն օգնի", - հայռտարարել է ուկրաինացի քաղաքական գործիչը:

Նա նաև համարում է, որ զգալի աջակցություն կարող է ցուցաբերել միայն ԱՄՆ-ի անմիջական ռազմական օգնությունը:

"Այժմ մենք պետք է կազմենք անվտանգության մասին նոր համաձայնագիր, որը կհամապատասխանի լենդ-լիզին: Մենք պետք է համագործակցենք ռազմատեխնիկական աջակցության և խորհրդատվությունների ոլորտում: Մենք պատրաստ ենք պայքարել հանուն անկախության", - պարզաբանել է նա:

Միևնույն ժամանակ Պորոշենկոն չի բացառել Վլադիմիր Պուտինի հետ համագործակցության հավանականությունը, թեև, նրա կարծիքով ՌԴ առաջնորդը "անկանխատեսելի է":

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վարվելու տխրահռչակ ուկրաինացի օլգարխների հետ՝ Պորոշենկոն պատասխանել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում: Նրա կարծիքով, հիմնական խնդիրը կաշառակեր կառավարության մեջ է:

Բացի այդ նա նշել է, որ ներկա խորհրդարանը չի ներկայացնում քաղաքացիների շահերը:

"Եթե Խորհրդարանի անդամները հայտնվեին իրենց շրջաններում, նրանց բոլորին ծեծի կենթարկեին: Դրանում է կայանում երկրի արևելքում խնդիրների մեծ մասը: Այս մարդկանց բոլորից ավելին են ատում", - հայտարարել է նախագահը: