16-08-2014 12:50

Թեքաս նահանգում ինքնաթիռը կործանվել է. հայր ու որդի մահացել են

Թեքսաս նահանգի հյուսիսում կործանվել է թեթեւ շարժիչով Cessna 414 ինքնաթիռը: Օդաչուն եւ նրա անչափահաս որդին մահացել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպը տեղի է ունեցել Բոուի քաղաքում, տեղական ժամանակով 15:44-ին: Ինքնաթիռը կործանվել է քաղաքի օդանավակայանից 1,6 կմ հյուսիս:

Օդանավը այրվել է, 51-ամյա օդաչուն եւ նրա որդին մահացել են:

ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչության քննիչները պարզում են կործանման պատճառները: