Բավ է պառակտվել
07-03-2016 09:59

Թուրքիայում կանայք փողոց են դուրս եկել՝ իրենց իրավունքները պաշտպանելու

Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու համար, ովքեր հավաքվել են Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարության կապակցությամբ: Գործակալության տվյալներով` հարյուրավոր կանայք` մանուշակագույն պաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար շարժումը, կիրակի դուրս են եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ: Հաղորդվում է, որ ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը մեկ կնոջ է ձերբակալել:Այսօր Անկարայում մի քանի տասնյակ կանայք դուրս են եկել փողոցներ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: