Բավ է պառակտվել
14-02-2015 16:02

Եգիպտոսի ոստիկանությունը երկու ահաբեկչական գործողություն է կանխել

Եգիպտոսի ոստիկանությունը Սինայի թերակղզու հյուսիսում ականապատված մեքենաների միջոցով պատրաստվող երկու ահաբեկչական գործողություն է կանխել: Ոստիկանական բաժնի թիկնապահները իրենց ուղղությամբ շարժվող երկու կասկածելի մեքենաներ են նկատել և կրակ են բացել, որի արդյունքում մեքենաները պայթել են՝ չհասնելով բաժնի մոտ: Դեպքի հետևանքով երկու ոստիկաններ վիրավորվել են: Տուժել են նաև մոտակայքում գտնվող շենքերը: Եգիպտոսում՝ Իսրայելին սահմանակից Սինայի թերակղզում, զինյալների հարձակումների հաճախականությունը մեծացել է 2013 թվականին Կահիրեում Մոհամմեդ Մուրսիի իշխանազրկումից հետո: Եգիպտոսի Էլ-Արիշ, Ռաֆահ և Շեյխ Զուվեյդ քաղաքներում, ինչպես նաև Սինայի թերակղզու հյուսիսում հունվարին մի շարք ահաբեկչական գործողություն է կատարվել, որոնց համար պատասխանատվությունը կրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված «Անսար Բեթ ալ Մաքդիս» կազմակերպությունը: 26 զինծառայողների մահվան պատճառ դարձած այդ հարձակումների շարքից հետո Եգիպտոսի Զինված ուժերի Գերագույն խորհուրդը ահաբեկչության հետ պայքարի համար նախատեված Սինայում միացյալ հրամանատարության ձևավորման մասին որոշում է ընդունել: Սինայի թերակղզու հյուսիսը, որը սահմանակից է Պաղեստինի Գազայի հետ համարվում է անվտանգության տեսակետից Եգիպտոսի ամենաանբարենպաստ շրջաններից մեկը: Մասնավորապես, այնտեղ գործում են զենքի ապօրինի վաճառքով զբաղվող մաքսանենգները: