Բավ է պառակտվել
04-06-2015 08:33

Կանադայում իտալական մաֆիոզ ցանց են բացահայտել

Կանադայի ոստիկանները բացահայտել են երկրում գործող իտալական «Նդրանգետա» հանցավոր կազմակերպության ցանցը, որի անդամները զբաղվել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ: Ձերբակալվել է խմբավորման 19 ենթադրյալ պարագլուխ: Ձերբակալությունը երկու տարվա հետաքննության արդյունք է: Իտալիայի Կալաբրիա շրջանից սերող խմբավորումն իր ազդեցությունը տարածել է Իտալիայից դուրս՝ իր կառույցները ստեղծելով նաև Տորոնտոյում: Մաֆիոզիներին մեղադրում են մի քանի հոդվածով, մասնավորապես հրազենի և թմրանյութերի ապօրինի շրջանառություն, շորթում և հանցավոր եկամուտների լվացում: Ձերբակալվածները, որոնք 26-ից 66 տարեկան են նաև այլ հանցագործություններում են մեղադրվում: