Բավ է պառակտվել
25-10-2013 17:57

ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են 13-ամյա տղային

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սոնոմա շրջանի ոստիկանապետի օգնականը կրակել է 13-ամյա տղայի՝ նրա ձեռքի խաղալիք զենքն իրական կարծելով, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Սանտա-Ռոսա քաղաքում: Ոստիկանապետի օգնականը երեխային խնդրել է կանգնել։ Հրահանգը հնչել է մի քանի անգամ, սակայն պատասխան չստանալով` կրակ են արձակել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով տղան տեղում մահացել է:

Ոստիկանները երեխային ձեռնաշղթայել են, ինչից հետո գրանցել են նրա մահը։ Պարզվել է, որ զենքը խաղալիք ինքնաձիգ է: Նրա գրպանում գտել են նաև պլաստմասե ատրճանակ։

Ոստականները հեռացվել են աշխատանքից: Կատարվածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: