Բավ է պառակտվել
03-02-2015 08:29

Թուրքիայում մահափորձ է կատարվել Էրդողանի վրա

Երկու պայթյուն է տեղի ունեցել այն երթուղու վրա, որով պետք է անցներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեքենաների շարասյունը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ Թուրքիայի նախագահի վրա մահափորձի հետևանք էր: Առաջին ինքնաշեն սարքավորումը պայթել է նախագահական մեքենաների շարասյան նախատեսված ժամից կես ժամ առաջ, իսկ երկրորդը՝ առաջին պայթյունից 45 րոպե անց: Արդյուքում Էրդողանի անցումը տվյալ երթուղով հետաձգվեց: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև անվտանգության և պայթուցիկների վարչության հակաահաբեկչական բաժանմունքի զինյալները: Նախկինում Էրդողանի վրա կատարվել է մի շարք մահափորձեր: 2013 թվականի սեպտեմբերին նրա մեքենաների շարասյան անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակ էր բացվել: 2011 թվականի մայիսին հարձակում էր կատարվել Էրդողանին ուղեկցող ոստիկանության մեքենայի վրա: