31-10-2015 09:26

Բուխարեստի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 27 մարդ (լուսանկարներ)

Բուխարեստում գիշերային ակումբներից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 27 մարդ, մոտ 200 մարդ տուժել է: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Հնարավոր է, որ հրդեհի բռնկման պատճառը եղել է հրավառությունը ռոք համերգի ժամանակ: Ականատեսների խոսքերով, ակումբի փայտե տանիքը բռնկվել է: Ներսում գտնվողները սկսել են խուճապահար վազել դեպի միակ ելքը, որտեղ հրմշտոց է սկսվել: Ողբերգության պահին ակումբում, տարբեր տվյալներով, 300-400 մարդ է եղել:

Դեպի առիթվ հարուցվել է քրեական գործ: Ռումինիայի նախագահը ցավակցել է մահացածների ընտանիքների անդամներին: «Սա շատ տխուր պահ է մեզ բոլորիս համար, մեր ազգի և ինձ համար անձնապես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: