24-12-2015 10:00

Հրդեհ` Սաուդյան Արաբիայի հիվանդանոցում. մահացել է 25 մարդ, տուժել` 107-ը

Հրդեհը բռնկվել է Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Կրակի զոհ է դարձել 25 մարդ, այս մասին այսօր հայտնել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունից։ «Ջիզանի հիվանդանոցի հրդեհից տուժածների ընդհանուր թիվը հասել է 107-ի, մահացել է 25 մարդ», — ասվում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարության մեջ: Հրդեհն արդեն մարվել է։ Համապատասխան ծառայությունները ժամանել են դեպքի վայր` հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար։