Բավ է պառակտվել
30-04-2014 17:11

Անդրբայկալում տաս զինծառայողի կյանք խլած հրդեհը հանգցրել են (տեսանյութ)

Անդրբայկալի Բոլշոյ Տուրում գտնվող զորամասի տարածքում վերացրել են հրդեհի բոլոր օջախները, զինամթերքի պահեստները բնակչության համար այլևս վտանգ չեն ներկայացնում: Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ Դմիտրի Բուլգակովը:

Ներկայում ինժիներները ինժիներական հետախուզություն են անցկացնում և ուսումնասիրում են այն կետը, որտեղ գիշերը մի շարք պայթյուններ են տեղի ունեցել:
"Շատ ճիգեր և միջոցներ ենք ծախսել վառելանյութի պահեստը և ինժիներական զինամթերքի պահեստը փրկելու համար", - մեջ է բերել Բուլգակովի խոսքերը ИТАР-ТАСС-ը:

"Այս պահին օբյեկտում հրդեհման բոլոր օջախները վերացվել են, զինամթերքի պահեստները բնակչության համար այլևս վտանգ չեն ներկայացնում", - ասել է պաշտպանության նախարարի տեղակալը և հավելել է, որ հրդեհի վերացման ուղղության աշխատանքները ավարտվել են:

Զինամասի տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողներով բեռնատար: Ըստ նախնական տվյալների, հրդեհի արագ տարածման արդյունքում մարդիկ մեկուսացվել են հրդեհի տարածքից դուրս գալու ճանապարհից, ահա թե ինչու սպաներից մեկը որոշել է դուրս հանել նրանց ծառայողական բեռնատարով: Հրդեհի տարածքից դուրս գալու ժամանակ բեռնատարը հայտնվել է պայթյունների կենտրոնում և հրդեհվել է: Բացի այդ, պայթյունի արդյունքում վիրավորվել է 18 մարդ, որոնցից 11 հոսպիտալացվել են:

Ընդհանուր առմամբ, ըստ տեղական իշխանությունների տվյալների, գրանցվել է թվով 20 պայթյուն: Պահեստում կան տրոտիլ և հակահետևակային ականներ, պայթուցիկ նյութեր: Պայթյունները վնասել են գյուղում բնակելի տների մի մասը, մասամբ վնասել են տանիքները և դպրոցի ապակիները:
Ինչպես հայտնել է Կարիմսկի շրջանի դատախազ Դենիս Կուրոչկինը, հարուցվել են քրեական գործեր անզգուշությամբ երկուսից ավելին մարդկանց մահվան, ինչպես նաև պայթյունների պատճառ դարձած անտառի հրդեհման կապակցությամբ: Նրա խոսքով, ուժեղ քամով ուղեկցվող անտառային հրդեհը փորձել է կասեցնել մոտ 60 մարդ, օգտագործվել է մոտ 20 մեքենա: Այժմ ոստիկանությունը փնտրում է ողբերգության մեղավորներին: