Բավ է պառակտվել
01-12-2013 16:50

Մահացել է հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերը

Կալիֆորնիայում ավտովթարի հետևանքով մահացել է աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, 40-ամյա Փոլ Ուոքերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով TMZ կայքը:

Նա հայտնի էր «Ֆորսաժ» ֆիլմում Բրայան Օ'Քոնների դերով:

Դերասանը վթարի է ենթարկվել Սանտա Կլարիտա քաղաքում: Նա պատրաստվում էր մասնակցել բարեգործական շոուի, որը կազմակերպված էր Ֆիլիպիններում թայֆունի հետևանքից տուժածների  համար: