Բավ է պառակտվել
21-01-2017 17:26

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության մանրամասները (Լուսանկարներ)

Ողջ աշխարհում քննարկվող համար մեկ թեման շարունակում է մնալ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը: Քննարկվում է այն, թե ինչ և ինչպես ասաց ԱՄՆ-ի նորընտիր նախագահը, թե ինչ ստորագրեց, և նույնիսկ այն, թե ինչ գույնի գրիչով նա դա արեց: Թոփ նորությունների մեջ են և՛ առաջին պարը, և՛ առաջին տիկնոջ զգեստները, և իհարկե բողոքի ակցիաները, որոնք թեև տոնակատարության վրա չազդեցին, բայց ոստիկանների համար շատ խնդիրներ առաջացրին:
Ցուցափեղկերի կոտրված ապակիներ, բոցերի մեջ այրվող լիմուզին, աղբամանում այրվող կարմիր շապիկ, որի վրա Թրամփի. «Ամերիկան կրկին հզոր դարձնենք » կարգախոսն է:
Անկարգությունները բռնկվեցին ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության վայր հանդիսացող Կապիտոլիումից ընդամենը մի քանի թաղամասի հեռավորության վրա: Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց:
Արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ, տուժել է 6 ոստիկան, բայց երդմնակալության արարողության վրա դա որևէ կերպ չի ազդել:
Ավելին, Սպիտակ տուն վերադառնալիս նախագահ Թրամփն իր կնոջ՝ Մելանիայի, և 10- ամյա որդու՝ Բերոնի հետ մի քանի անգամ դուրս է եկել զրահապատ ավտոմեքենայից և քայլել է՝ ճանապարհին ողջունելով իր կողմնակիցներին:
Հենց նրանց՝ շարքային ամերիկացիներին էլ դիմեց Թրամփն իր երդմնակալության խոսքով, որը շարադրված էր « ողջ իշխանությունը ժողովրդին» ոգով: «Ձեզ էլ երբեք չեն անտեսի»,- հայտարարեց նա:


Թրամփը ձևակերպեց նաև իր գլխավոր սկզբունքները՝ « Ամերիկան և նրա շահերը ամեն ինչից վեր են»: Նա խոստացավ, որ երկրի ղեկավարի պաշտունում ինքն առաջնորդվելու է միայն ա՛յդ սկզբունքով: Նախագահը հասկացրեց, որ տխրահռչակ «դեմոկրատիայի արտահանումը» այսուհետ ո՛չ Սպիտակ տան նպատակն է, ո՛չ էլ միջոցը:


« Մենք փորձելու ենք բարեկամական և բարի դրացիական հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ, բայց դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ ամեն ազգ իրավունք ունի առաջին հերթին առաջնորդվել իր իսկ շահերով: Մենք այլևս չենք պարտադրի կյանքի մեր ոճը, բայց այն այնպիսի փայլուն օրինակ կծառայենք, որ բոլորը ցանկանան հետևել մեզ»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Միջազգային քաղաքականության հանդեպ իր մոտեցումը նման կերպ է արտահայտում նաև Ռուսաստանի ղեկավարությունը, ինչը հույս է ներշնչում, որ ի վերջո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կվերականգնվի կառուցողական համագործակցությունը, և հարաբերությունները, որոնք փչացել էին Վաշինգտոնի նախորդ վարչակազմի օրոք:


Այն, որ Թրամփը պատրաստ է առաջ շարժվել՝ անկախ անցյալի բեռից, նա ապացուցեց Կոնգրեսում տեղի ունեցած ընդունելության ժամանակ:
Դահլիճում ներկա էր Հիլարի Քլինթոնը, ով դեռ վերջերս Թրամփի ոխերիմ հակառակորդն էրԱՄՆ-ի պատմության՝ կարելի է ասել ամենակեղտոտ քարոզարշավում:
Նախագահը շնորհակալություն հայտնեց նրան, ասաց, որ շատ հարգում է, և որ իր համար մեծ պատիվ է ՝Քլինթոնների գերդաստանի հետ ծանոթ լինելը:
Դահլիճը հետևելով Թրամփի քայլին հոդնկայս ծափահարեց Հիլարիի համար:
Նախագահական ընտրությունները պառակտեցին երկիրը: Այժմ Թրամփը կոչ է անում հակասությունները թողնել անցյալում և սկսել աշխատել:
«Ճառը շատ միավորող էր: Կարծում եմ, որ նա լավ կարողացավ միավորել մարդկանց, ասելով այնպիսի բաներ, ինչպիսին բոլորն էին սպասում: Ոչ թե միայն իր կողմնակիցները, այլ ընդհա՛նրապես բոլորը»,- նշել է « Բայքերները Թրամփի կողմիցն են» կազմակերպության անդամ Սթիվ Քերնին:
Երդմնակալության ճառից անմիջապես հետո, հենց Կոնգրեսում Թրամփը, ինչպես որ խոստացել էր, ստորագրեց առաջին հրամանագրերը: Ակներև էր, որ նա լավ տրամադրություն ունի: Հաճախ էր ժպտում և կատակում: Ամեն ստորագրություն նա դնում էր առանձին գրչով, ինչից հետո այդ գրիչը նվիրում էր ներկաներից որևէ մեկին: Առաջին նմանատիպ հուշանվերը հանրապետական Թրամփը հանձնեց դեմոկրատ Նենսի Փելոսիին, ով գլխավորում է ներկայացուցիչների պալատի դեմոկրատների փաքրամասնությունը:
Դրանից հետո ընդմիջում եղավ: Երկրի ղեկավարը Սպիտակ տան մոտ ընդունեց շքահանդեսը: Այդ ընթացքում Օվալ աշխատասենյակում տեղի ունեցան առաջին փոփոխությունները՝ մոռագույն վարագույրները փոխարինվեցին ոսկեգույններով, և վերադարձվեց Թեոդոր Ռուզվելտի կիսանդրին, որը աշխատասենյակից հանվել էր նախորդ նախագահի ցանկությամբ:


Հենց այս նորացված միջավայրում էլ Թրամփը ստորագրեց իր ամենասպասված հրամանագիրը՝ Obamacare բժշկական ապահովագրության վերաբերյալ: Այդ ծրագիրը դեռ լիովին չի չեղարկվել, բայց այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է:
Եվս մի բան՝ Օբամայի ժառանգության վերացման վերաբերյալ. Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տան կայքից անհետացել է էկոլոգիայի պահպանության , ինչպես նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքներին նվիրված բաժինները:
Այն, որ իր ժառանգությունից գրեթե ոչինչ չի մնալու, Օբաման հասկացավ դեռևս նորընտիր նախագահի երդմնակալության ճառի ժամանակ: Ողջ արարողության ընթացքում նա նստած էր անհաղորդ դեմքով:


Սա պատահականություն է, և շատ զավեշտալի է. Ընդգծել է BBC հեռուստաընկերությունը: Տեխնիկական խոտանի պատճառով հեռարձակման ընթացքում հեռուստաէկրաններին են հայտնվել դեռահասների համար նախատեսված սերիալի տիտրերը: Այնքան հետաքրքիր ստացվեց, որ հատուկ չէիր մտածի:
Երդմնակալությունը ոչ միայն քաղաքական , այլ նաև հասարակական իրադարձություն է: Հատուկ ուշադրության էր արժանացել առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հանդերձանքը: Բոլորը նկատեցին էլեգանտ, երկնագույն զգեստը, որով նա հանդես եկավ ցերեկը, և միանգամից սկսեցին գուշակել, թե ինչ հանդերձանքով նա կներկայանա երդմնակալության պատվին հրավիրված պարահանդեսին:


Երեկոյի համար նա ընտրել էր ուսերը բաց, երկար, կրեմագույն զգեստ: Առաջին պարը՝ առաջին ընտանիքինն է: Զույգը պարեց Ֆրենկ Սինատրայի, Թրամփի սիրած « Իմ ուղին» սիմվոլիկ անվանումը կրող երգի տակ:
Այդ երեկոյի ընթացքում Թրամփն իր կնոջ հետ երեք պարահանդես այցելեցին, որոնցից վերջինը նվիրված էր ամերիկացի զինվորականներին: Հեռուստակամուրջի միջոցով կապ հաստատվեց Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զինվորականների հետ:
Փորձագետները անմիջապես նկատեցին, որ դա արվել էր ընդգծելու համար, որ պետության նոր ղեկավարի գլխավոր առաջնահերթությունը ահաբեկչության դեմ պայքարն է:


Ու հենց այդ պահին իր լռությունը խախտեց Մելանյա Թրամփը «Շնորհակալ ենք ձեզ՝ ձեր ծառայության համար»:
Առաջին տիկին դառնալն ինձ համար պատիվ է: Մենք կպայքարենք: Մենք կհաղթենք: Եվ մենք Ամերիկան կրկին հզոր դարձնենք »,- ասել է Մելանյա Թրամփը:


Երդմնակալության արարողությունն ավարտվել է, բայց անվտանգության հատուկ միջոցները շարունակում են մնալ Վաշինգտոնում: Այսօր բողոքի զանգվածային ցույց տեղի կունենա, որը կրում է « կանանց երթ» անվանումը: Երթին մասնակցության հայտ է ներկայացրել 200 հազար մարդ:
Ցուցարարները նոր վարչակարգից պահանջում են սեռերի և ռասաների հավասարություն, կանանց իրավունքների պաշտպանություն՝ այդ թվում նաև հղիության արհեստական ընդհատման իրավունքը: Երթի մասնակիցները պահանջում են նաև պայքար սկսել ոստիկանների կիրառած բռնությունների դեմ: Կազմակերպիչները այս բոլոր պահանջները միավորել են չորս էջանոց փաստաթղթի մեջ: