19-07-2016 10:43

Բավարիայում գնացքի վրա հարձակվողը եղել է Աֆղանստանից փախստական

Ոճրագործը, ով Գերմանիայում կացնով հարձակվել է գնացքի ուղևորների վրա, 17-ամյա փախստական է Աֆղանստանից: Այս մասին հայտարարել է Բավարիայի դաշնային հողերի ներքին գործերի նախարարը: Ըստ նրա, երիտասարդը Գերմանիա է եկել մեծահասակների ուղեկցությամբ, բնակվել է Օկսենֆուրտ քաղաքում: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նա պետք է տեղափոխվեր խնամատար ընտանիք:

Հարձակումից առաջ նա գոռացել է «Ալլահ աքբար»: Ականատեսների խոսքով, նա ունեցել է կացին և դանակ:

Հուլիսի 18-ի գիշերը զինված տղամարդը հարձակվել է ուղևորատար գնացքի վրա: Իրավապահ մարմինները գնդակահարել են ոճրագործին, ով ցանկացել է թաքնվել: Հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է, նրանցից երեքը հոսպիտալացվել են, վիճակները եղել է ծանր: 14 մարդ գտնվում է շոկային վիճակում: