Բավ է պառակտվել
09-03-2015 13:09

Պայթեցվել է Լուգանսկը Ուկրաինայի հետ կապող կամուրջը. ԱԻՆ

Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում պայթեցվել է վերջին երկաթգիծը, որը հանրապետությունը կապում էր Ուկրաինայի տարածքի հետ: Այդ մասին հայտնեց հանրապետության ԱԻՆ ղեկավար Սերգեյ Իվանուշկինը: «Սենատովկա-Շիպիլովկա ճանապարհի 51-րդ կիլոմետրում՝ Շիպիլովո կայարանից ութ կիլոմետր հեռավորության վրա, պայթեցվել է երկաթուղային կամուրջը», - պատմեց Իվանուշկինը: Նրա խոսքով կամուրջը գտնվում էր Կիևի վերհսկման ներքո գտնվող տարածքում: Պատահարի արդյունքում դադարեցվել է Ռոդակովո-Կռասնի Լիման գծի աշխատանքը: «Այդ այն երկաթգիծն է, որով նույնիկս այսօր հնարավոր կլիներ քարածուխով մատակարարել Ուկրաինան», - ասաց ԱԻՆ ղեկավարը: Հաղորդվում է նաև, որ պայթեցման փաստը հայտնաբերել է այն մեքենավարը, ով պետք է անցներ կամրջով: