Բավ է պառակտվել
23-03-2016 17:05

Ինչու՞ Բրյուսելը. մեկնաբանում է փորձագետը

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատուն «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն է. բռնարարքների իրականացման եղանակը, ընտրված թիրախները և ժամանակահատվածը միանշանակորեն հաստատում են հենց ԻՊ-ի ձեռագիրը (կառույցն արդենիսկ ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը): Այս գործողություններն, ինչպես նաև մարտի 19-ին Ստամբուլում գրանցված պայթյունը, 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած բռնարարքները միևնույն շղթայի տարբեր օղակներ են, որոնք համակցված են վերջին մի քանի ամիսների ընթացքում ձևավորված մի շարք իրավիճակային գործոններով: Տեղի ունեցածների վերաբերյալ gisher.news-ն զրուցելց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Նախ և առաջ, պետք է նշել, որ ահաբեկչական սպառնալիքը ժամանակակից աշխարհում հասել է աննախադեպ բարձր մակարդակի. դրա հիմնական պատճառը՝ մերձավորարևելյան արդի գործընթացներով և հատկապես «Իսլամական պետության» գործոնով պայմանավորված ծայրահեղական գաղափարների լայն տարածումն ու դրանց առարկայացման եղանակներն են ամբողջ աշխարհում»,-ասաց մասնագետն ու հավելաց. «Մյուս կողմից՝ ահաբեկչական սպառնալիքի աճը պայմանանվորված է նաև ԻՊ-ի մարտավարության մեջ տեղ գտած նոր իրողություններով: Ինչպես գիտենք, վերջին շրջանում ծայրահեղական կառույցը լուրջ կորուստներ է կրում ինչպես մարդկային, ենթակառուցվածքների, այնպես էլ՝ տարածքների առումով»: Ստեղծված նոր իրավիճակում, ըստ արաբագետի, այլևս անգամ ունակ չլինելով պահպանել Իրաքում և Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, կազմակերպությունը գնում է մարտավարական շրջադարձային փոփոխության, ասել է, թե՝ ակտիվացնում է վերջին 2 տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ձևավորված բջիջներն ու ցանցերը՝ մահապարտ ահաբեկիչների միջոցով հարձակումներ իրականացնելով հատկապես այն ուղղություններում, որոնք կարող են առավել լայն հոգեբանական և քարոզչական արձագանք ապահովել: «Հենց այս համատեքստում կարելի է դիտարկել նաև Բրյուսելի ընտրությունը, ինչը պայմանավորված է հետևյալ գործոններով՝
1. Նախ՝ Բելգիայում ավադաբար գործում է բավական մեծաքանակ արաբամուսուլմանական համայնք, որի հազարավոր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում մեկնեցին Մերձավոր Արևելք՝ մասնակից դառնալով Իրաքում և Սիրիայում ծավալվող «ջիհադական պայքարին». նաև այս իրողությունը նպաստեց նրան, որ Բելգիայում ժամանակի ընթացքում ձևավորվի կազմակերպչական և ֆունկցիոնալ տեսանկյունից բավական կայացած ցանց:
2. Հաջորդ կարևոր իրողությունը բելգիական հատուկ ծառայությունների գործողություններում արձանագրվող թերացումներն են. վերջին 5 տարիների ընթացքում քանակային առումով ամենաշատ ահաբեկչական գործողությունները գրանցվել են հենց Բելգիայի տարածքում:
3. Եվ, թերևս, ամենակարևորը, ԻՊ-ի կողմից Բրյուսելի ընտրությունը կարևոր էր հենց քարոզչական և հոգեբանական տեսանկյունից: Այն հանդիսանում է ինչպես ԵՄ-ի մայրաքաղաքն, այնպես էլ՝ «ՆԱՏՕ-ի» կետրոնակայանը»,-մանրամասնեց Արմեն Պետրոսյանը:

Տաթև Առաքելյան