Բավ է պառակտվել
10-11-2016 10:19

Թրամփի հաղթանակի պատճառով մոլորակի ամենահարուստ մարդկանց կարողությունը կրճատվել է 41 մլրդ դոլարով

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կրճատվել է 41 մլրդ դոլարով: 

Այսպիսով,  Թրամփի հաղթանակն ամենից շատ ազդել է Մեքսիկայի ամենահարուստ մարդու` Կառլոս Սլիմի կարողության վրա. նրա ակտիվները արժեզրկվել են 9.2 տոկոսով կամ 5.1 մլրդ դոլարով: Այլ մեքսիկացի մեծահարուստների կարողությունները կրճատվել են 6.5 մլն դոլարով:

Մեքսիկացիների կորուստները պայմանավորված են նրանով, որ ազգային արժույթը` պեսոն, մեկ օրում արժեզրկվել է 10 տոկոսով` հասնելով 10 տարվա նվազագույն ցուցանիշին: Դա տեղի է ունեցել Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին, քանի որ վերջինս հայտարարել էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու և մեքսիկացի ներգաղթյալներին արտաքսելու մտադրության մասին:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ աշխարհի ամենահարուստ մարդիկ   ավելի քան 35 $ մլրդ էին վաստակել դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի սպասումով: