Բավ է պառակտվել
06-10-2014 12:06

Բրազիլիայի ԿԸՀ-ն մշակել է քվեաերթիկների 86%-ը

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆը (40,53%), եւ նախկին սենատոր Աեսիու Նեւիսը (34,83% ), հայտնում է MIGnews-ը:
Հայտնի բնապահպան ակտիվիստուհի Մարինա Սիլվան հավաքել է 21% եւ դուրս մնացել պայքարից:
Ըստ հասարակական կարծիքի հարցման` Ռուսեֆը երկրորդ փուլում կարող է հաղթանակի հույս ունենալ:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի բնակիչները հոկտեմբերի 5-ին նախագահ են ընտրել, ինչպես նաեւ դաշնային խորհրդարանի անդամներ եւ նահանգապետեր: 140 մլն գրանցված ընտրողներ քվեարկել են էլեկտրական սարքերի օգնությամբ: