Բավ է պառակտվել
27-04-2015 08:34

Նախնական տվյալներով Նազարբաևը հավաքել է 97.7% ձայն

Կիրակի կայացած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական տվյալներով՝ Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավաքել է 97.7 տոկոս ձայն։ Այս մասին հայտնել է հանրապետության ԿԸՀ ղեկավար Կուանդիկ Տուրգանկուլովը։ Առաջադրված մյուս երկու թեկնածուները՝ Կոմունիստական ժողովրդական կուսակցության Կենտկոմի քարտուղար Թուրգուն Սիզդիկովը, հավաքել է 1.6 տոկոս ձայն, իսկ ինքնաառաջադրված՝ Արհմիությունների դաշնության նախագահ Աբելգազի Կուսաինովը՝ 0.07 տոկոս։ ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 95.22 տոկոս։