Բավ է պառակտվել
25-04-2015 10:45

Ըստ բուքմեյքերների՝ Դքսուհի Քեյթը երկրորդ երեխային լույս աշխարհ կբերի այսօր կամ վաղը

Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեթրինի ընտանիքի համալրմանը պետք է սպասել այսօր կամ վաղը: Ինչպես հաղորդում են հիմնական բուքմեյքերական գրասենյակները, նման տվյալներ են ամենից հաճախ առաջարկում Միացյալ Թագավորության հպատակները, որոնք գործնականում խաղադրույքներ են դնում ցանկացած առիթով։ Արդյունքում բուքմեյքերներն արդեն նվազեցրել են տոկոսադրույքներն առ այն, որ երեխան լույս աշխարհ կգա առաջիկա երկու օրերին: Ներկա պահին դրա հավանականությունը գնահատվում է 5-ը 1-ի հարաբերակցությամբ: Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ արքայական ընտանիքում համալրմանը պետք է սպասել հաջորդ շաբաթվա երկուշաբթիից հինգշաբթի ընկած ժամանակահատվածում, կարող են խաղադրույք կատարել 6-ը 1-ի գործակցով: