20-01-2015 09:55

Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է նախկին ոստիկանապետը

Ստամբուլի հերթապահ քաղաքացիական դատարանը որոշում է ընդունել նախկին ոստիկանապետ Ջիզրե Էրջան Դեմիրին ձերբակալելու վերաբերյալ: Հունվարի 19-ին՝ Անկարայում, նրան փոխանցել են ոստիկանությանը, այնուհետև Դեմիրին տեղափոխելեն Ստամբուլ: Ինչպես հայտնում է թուրքական IHA լրատվականը, Դինքի սպանության գործով պետաշխատողների անփութության կապակցության քննության շրջանակներում հունվարի 12-ին որպես կասկածյալ դատախազ Գյեքալ Քյեքչուի մոտ հարցաքննվել է նախկին ոստիկանապետ Ջիզրե Էրջան Դեմիրը, ով Դինքի սպանության ժամանակ աշխատում էր որպես ամիր Տրապիզոնի որոնման վարչությունում: Դատախազը դատարանին Դեմիրին ձերբակալելու մասին պահանջ է ներկայացրել, սակայն դատարանը հրաժարվեց ձերբակալել նրան՝ փոխարենը արգելելով լքել երկիրը: Դատախազը բողոքարկեց ոստիկանապետին ազատելու մասին որոշումը: Ստամբուլի հերթապահ քաղաքացիական դատարանը բավարարեց դատախազի պահանջը և որոշում կայացրեց Դեմիրին ձերբակալելու մասին: