14-05-2014 09:27

Թուրքիայում ածխահանքի փլուզման արդյուքում 201 հանքափոր է զոհվել (տեսանյութ)

CNN-ը՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզին,տեղեկացնում է, որ Թուրքիայի արևմտյան Մանիս նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհված հանքափորների թիվը հասել է 201-ի: Դեպքի հետևանքով հոսպիտալացվածների թիվը 76-ն է: Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է ածխահանքից դուրս բերել 86 մարդու։ Իշխանությունների կարծիքով, զոհերի թիվը գնալով կավելանա, քանի որ պայթյունի ժամանակ հանքահորում գտնվել է 787 մարդ։
Աշխատողներից շատերը չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ հանքահորից, քանի որ հոսնաքի անջատման պատճառով վերելակները չեն աշխատում։ Ներկայում փրկարարները թթվածնով են լցնում հանքահորը, որպեսզի ողջ մնացածները չթունավորվեն։ Միրաժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջադեպի պատճառով չեղարկել է իր այցն Ալբանիա, որը պետք է կայանար այսօր և փոխարենն ուղևորվել է դեպքի վայր։