Բավ է պառակտվել
12-06-2014 10:30

PKK-ն պատրաստ է ապահովել Իրաքում բնակվող ժողովուրդների, այդ թվում՝ հայերի անվտանգությունը

Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված ահաբեկչական «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից Հյուսիսային Իրաքում ապրողների անվտանգության ապահովման համար PKK-ի զինյալները շարժվում են ԻՇԻՊ-ի գրոհայիններին ընդառաջ։

Ըստ թուրքական Radikal-ի՝ Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռներում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-խմբ) ղեկավարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ են դիմագրավել ԻՇԻՊ-ի գրոհայինների հարձակումներին՝ ապահովելով Հյուսիսային Իրաքում ապրող քրդերի, արաբների, թուրքմեններ եւ հայերի անվտանգությունը։

Հյուսիսային Իրաքի՝ Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավարությունը երկրի զինված ուժերը կազմող փեշմերգեների մեծ թվով զորամիավորումներ է փոխադրում՝ ԻՇԻՊ-ի գրոհայիններին ընդառաջ։

Փեշմերգեների հետ միասին շարժվում են նաեւ PKK-ի զինյալները։