Բավ է պառակտվել
22-03-2014 09:16

Պիթոնները հեշտությամբ գտնում են տունդարձի ճանապարհը (տեսանյութ)

Նույնիսկ իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետրերով հեռու գտնվելու դեպքում Բիրմանյան պիթոնները կարողանում են գտնել տունդարձի ճանապարհը:
Մարդիկ, որոնք ձանձրացել էին իրենց օձերից, և նրանք, ովքեր չէին կարողանում այլևս պահել մեծացող սողուններին, ազատվում են նրանցից՝ վայրի բնության մեջ բաց թողնելով: Հյուսիսային Կարոլինայի Դեվիդսոնի քոլեջի կենսաբան Շենոն Փիթման իր գործընկերների հետ կարողացել է բռնել 12 պիթոն և նրանց վրա ռադիոալիքների հաճախականությունը որսացող նշաններ ամրակցել: Հինգ օձ կարողացել էին հասնել իրենց բռնելու տարածքից 5կմ հեռավորության վրա գտնվող տեղանք, վեցերորդը ճիշտ ուղղությամբ էր շարժվել: Օձերի տունդարձի ճանապարհը տևել էր 94-296 օր, հաղորդում է Vesti.ru-ն:
Անհասկանալի է, թե որտեղից պիթոններին կողմնորոշման նման կարողություն, որտեղից են ստանում նրանք այդ տեղեկությունը: Հնարավոր է, որ նրանց ներքին քարտեզը հիմնված է հոտերի կամ Երկրի մագնիսական դաշտի վրա: