Բավ է պառակտվել
17-06-2015 11:21

Թբիլիսիի կենդանաբանական այգու պինգվինը լողալով հասել է Ադրբեջան

Թբիլիսիում ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգուց փախուստի դիմած աֆրիկյան պինգվինը հայտնաբերվել է վրաց-ադրբեջանական սահմանին, Կարմիր կամուրջի մոտ: «15 րոպե առաջ մեզ զանգահարեցին եւ հայտնեցին, որ Կարմիր կամրջի մոտ պնգվին է լողում, նա ողջ է: Խումբ է մեկնել, որը կենդանուն կհասցնի Թբիլիսի»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ աֆրիկյան պինգվիններին Թբիլիսիի կենդանաբանական այգուն նվիրել է Մեծ Բրիտանիայի Թորքի քաղաքի Living Coasts կենդանաբանական այգու ղեկավարությունը, 2014-ի հուլիսին: