Բավ է պառակտվել
28-03-2015 10:25

Ալպերում կործանված ինքնաթիռի օդաչուն հոգեբանական խնդիրներ է ունեցել

Ֆրանսիայում վթարված Airbus A320 ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լուբիցի նախկին ընկերուհին պատմեց, որ նա երազում էր պատմության էջերին թողել սեփական անունը, «փոխել համակարգը», անել այնպես, որպեսզի իրեն հիշեն: Ինչպես աղջիկը պատմեց հարցազրույցում, իր նախկին ընկերը երազում էր էֆեկտիվ քայլ անել, որպեսզի «իրեն բոլորը հիշեն»: Նրա խոսքով՝ Լուբիցը փակ բնավորություն ուներ և կարող էր գաղտնիքներ ունենալ: Բացի այդ նա կարող էր կեսգիշերին ցատկել «Մենք ընկնում ենք» բացականչությամբ: «Երբ ես տեղեկացա վթարի մասին, գլխումս կրկին և կրկին սկսեցին պտտվել նրա խոսքերը. «Մի օր ես կանեմ մի բան, որը կփոփոխի համակարգը, բոլորին հայտնի կդառնա իմ անունը,և բոլորը կհիշեն ինձ»,-պատմեց աղջիկը իր հիշողություններից: Ըստորոշ տվյալների՝ վթարից որոշ ժամանակառաջ Լուբիցը բաժանվել էր իր ընկերուհուց, այնուհետև նա նրան վերադարձնելու փորձ արեց՝մեքենա նվիրելով: Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը երեքշաբթի ցերեկը վթարի ենթարկվեց Ալպերի դժվարանցանելի հանտվածում՝ Ֆրանսիայի հարավ - արևելքում: Վթարի հետևանքով զոհվել է 150 մարդ: Քննիչների տվյալների համաձայն՝ չվերթի օդաչուն մի քանի րոպեով դուրս էր եկել խցիկից: Նրան չհաջողվեց կրկին բացել օդաչուների խցիկի դուռը,քանի որ այն ներսից փակ էր եղել: Հրամանատարը կոչ էր անում երկրորդ օդաչուին՝ Անդրեաս Լուբիցին, բացել դուռը: Մինչդեռ երկրորդ օդաչուն ինքնաթիռը ուղղել էր դեպի ներքև, անձնակազմի հրամանատարը փորձում էր կոտրել դուռը կացնով, սակայն դա իրեն չհաջողվեց: Ըստ քննության ապացույցների՝ Լուբիցը Germanwings ընկերությունից թաքցնում էր իր առողջական խնդիրները: Մարսելի դատախազությունը հայտարարել է, որ Լուբիցը կասկածվում է օդանավը կանխամտածված կերպով ոչնչացնելու մեջ: