Բավ է պառակտվել
10-05-2014 08:49

Պուտինի այցը Ղրիմ սադրիչ էր ու ավելորդ.Պետդեպ

Նախօրեին Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիվ «սադրիչ և ավելորդ» համարվել ԱՄՆ-ում: Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամնետի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է. «Այդ ուղևորթյունը սադրիչ է, որի կարիքը չկար: Ղրիմը պատկանում է Ուկրաինային և մենք, իհարկե, երբեք չեն ճանաչի Ռուսաստանի ապօրինի և ոչ իրավական գործողություններն այդ ուղղությամբ», փոխանցու,մ է «Ուկրինֆորմը»: Նրա խոսքով՝ այս թեման քննարկվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում: Այս ենթատեքստում պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ կողմերը քննարկել են քայլերը, որոնք իսկապես հարկավոր են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար:

Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարի այցը Ղրիմը դուր չէր  եկել նաև Ուկրաինային, այդ առիթվ երկրի ԱԳՆ-ն հանդես էր եկել պաշտոնական հաղորդագրությամաբ: