Բավ է պառակտվել
01-10-2014 10:06

Պերուում փրկվել է 12 օր լեռներում մնացած քարանձավագետը

Պերուում փրկվել է իսպանացի քարանձավագետ Սեսիլիո Լոպես Տերսերոն: Նա լուրջ վնասվածք էր ստացել Ամազոնի Լեյմեմբաբմա քարանձավն ուսումնասիրելիս: 12 օր մնալուց հետո փրկարարները իսպանացուն դուրս են բերել քարանձավից, այս մասին հայտնում է El mundo-ն։  Մադրիդի քարանձավագետների ֆեդերացիայից հայտնել են որ սեպտեմբերի 18-ին Լոպես Տերսերոն քարանձավն ուսումնասիրելիս ընկել էր եւ ողնաշարի լուրջ վնասվածք ստացել: Նրա փրկության աշխատանքներին մասնակցել է 50 մարդ: Փրկարարներն աշխատել են 14 ժամ` 2 հերթափոխով: Ներկայումս Լոպես Տերսերոն գտնվում է Լիմայի հիվանդանոցներից մեկում: