Բավ է պառակտվել
18-04-2014 09:18

Պենտագոնը կաջակցի Ուկրաինային

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային ՛՛ոչ մահացու բնույթի՛՛ ռազմական օգնություն կցուցաբերի: Ըստ նրա, ամերիկյան կողմի օգնությունը ներառում է Ուկրաիայի զինված ուժերի համար դեղամիջոցներ, սաղավարտբեր, ներքնակնեւր եւ ջրի մաքրման սարքավորումներ, ինչպես նաեւ ուկրաինացի սահմանապահների համար վրաններ, էլեկտարական մարտկոցներ եւ վառելանյութ մղելու պոմպեր:

՛՛Ռուսաստանի ագրեսիան ավելացրեց մեր վճռականությունն ամրապնդել ՆԱՏՕ-ի դաշինքը,- հավելել է Հեյգելը:- Մենք գնահատում ենք նաեւ հավելյալ միջոցառումները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում մեր դաշնակիցների հզորացման համար: Այդ միջոցառումներն ուղղված չեն նրան, որպեսզի հրահրեն Ռուսաստանին կամ սպառնան նրան, այլ պետք է ցույց տան ՆԱՏՕ-ի անխախտ նվիրվածությունը հավաքական պաշտպանությանը»:Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը դաշինքի ցանկացած անդամի վրա հարձակումը դիտարկում է որպես հարձակում ողջ դաշինքի վրա: «Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի համար ճգնաժամային այս իրավիճակում միանգամայն հակված են կատարել իրենց պարտավորությունները, որոնք նախատեսված են 5-րդ հոդվածով՛՛,- հավելել է Չաք Հեյգելը: