22-08-2014 08:48

Պենտագոնը կոչ է անում դաշինք ձևավորել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար

«Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ափսոսում է, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին և այլ պատանդներին ազատելու գործողությունը տապալվել է։ ԱՄՆ կառավարությունն աշխատում է «Իսլամական պետության» սպառնալիքի դեմ պայքարի երկարատեւ ռազմավարություն մշակելու վրա, ասել է Պենտագոնի ղեկավարը Վաշինգտոնի մամուլի ասուլիսում:
«Մենք նոր հարձակում ենք սպասում «Իսլամական պետության» կողմից, ևԱՄՆ –ի ռազմական միջամտությունը չի ավարտվել։ Մեր նպատակները պարզ են. պաշտպանել ամերիկացի քաղաքացիներին, օգնություն ցուցաբերել Իրաքի ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում, և միավորել ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ հումանիտար ճգնաժամը վերացնելու համար», — ասել է Հեյգելը։
Նա նաև ընդգծել է, որ «Իսլամական պետությունը» պարզապես ահաբեկչական կազմակերպություն չէ։
«Նրանք համատեղում են ռազմական արվեստի ռազմավարության եւ մարտավարության հմտությունները։ Նրանց շատ լավ ֆինանսավորում են։ Սա գերազանցում է այն ամենը, ինչ մենք տեսել ենք նախկինում», — հայտարարել է Հեյգելը։ Հեյգելը կոչ է արել դաշինք ձևավորել «Իսլամական պետության» գրոհայինների սպառնալիքի դեմ պայքարելու համար։