Բավ է պառակտվել
01-08-2014 10:48

24 մարդ է զոհվել Թայվանում մի շարք պայթյունների արդյունքում

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Թայվանի հարավում գտնվող Գաոսյուն քաղաքում գազի մի քանի հզոր պայթյունների արդյունքում 20 մարդ զոհվել, 270-ը վիրավորվել են Դեպքի վայրից արված լուսանկարներում նկատելի է պայթյունների հետևանքով առաջացած հսկայական բոց, շրջված մեքենաներ, կտրված ծառեր, ճանապարհների վրա առաջացած ռմբափոսեր:  Թայվանի վարչապետ Ցզյան Իխուան հայտարարել է, որ 5 պայթյուն է որոտացել: Վարչապետի խոսքով՝ այդ պայթյունները կոյուղային համակարգում գազի արտահոսքի հետևանք են: