Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղակայված Փեշավար քաղաքի կինոթատրոնում որոտացած երեք պայթյունների հետևանքով մահացել է առնվազն ութ, վիրավորվել՝ մի քանի մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պահին սրահում եղել է մոտ 60 մարդ: Չի բացառվում, որ զոհերի թիվը կավելանալ: Պայթյունի համար պատասխանատվությունն առայժմ իր վրա չի վերցրել և ոչ մի տեղական ծայրահեղական խմբավորում, սակայն կինոթատրոնի սեփականտերը նախկինում սպառնալիքներ է ստացել զինյալների կողմից: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն քաղաքի մեկ այլ կինոթատրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել էր 5, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ:
Բավ է պառակտվել