Բավ է պառակտվել
12-03-2014 20:07

Նյու Յորքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 11 մարդ.

Այսօր, Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած պայթյուն հետևանքով 5 հարկանի բնակելի շենքը մասամբ ավերվել է: Պայթյունից առնվազն 11 մարդ է տուժել: Փրկարարները փլատակների տակից մի քանի մարդու են դուրս բերել, այդ թվում՝ երեխայի: Պայթյունից առաջացած ծուխը պատել է ողջ թաղամասը:
Շենքի մի մասն ամբողջությամբ փլուզվել է, տուժել են նաև հարևանությամբ կայանված մեքենաները: Աղբյուրի տվյալներով՝ կառույցի առաջին հարկում եկեղեցի է տեղակայված եղել, իսկ վերին հարկերում՝ բնակարաններ: Փրկարարների տվյալներով՝ միջադեպի ահազանգն ստացվել է Մանհեթենից: