Բավ է պառակտվել
15-01-2014 12:06

Պայթյուն Հունաստանում

Այսօր գիշերը Հունաստանի ներքին գործերի նախարար Յանիս Միխելակիսի գրասենյակի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել: Նախարարի կուսակցական գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Ամերիկայի փողոցում։ Ռումբը պատրաստված է եղել գազային բալոնի հիմքի վրա և տեղադրվել է գրասենյակի մուտքի մոտ։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Գրասենյակն այդ ընթացքում փակ է եղել, տուժածներ չկան։ Դեռ պայթյունի պատասխանատվությունը որևէ մեկը չի ստանձնել։