Բավ է պառակտվել
10-03-2014 18:29

Գերմանիայում պայթյունից բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհեր կան

Այսօր, դեռևս անհայտ պատճառներով, Գերմանական Ինտցեխո քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ: Տեղական ոստիկանության տեղեկություններով՝ ևս մի քանի մարդ ծանր վնասվածքներ են ստացել: Նախնական տեղեկություններով՝ պատճառը կարող էր լինել գազատարի վթարը: Ընդհանուր առմամբ, շենքում բնակվել է 11 մարդ: Աղբյուրի համաձայն՝ «տունը վերածվել է փլատակների»: Բացի այդ, հարվածային ալիքից վնասվել են մոտակա տները: