Բավ է պառակտվել
04-08-2014 12:03

75-ի մարդ է զոհվել Չինաստանի գործարանի պայթյունի հետեւանքով

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ Չինաստանի գործարաններից մեկի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 75-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 65 մահացածների և 12 տուժածների մասին:Մետաղամշակող գործարանի ավտոմեքենաների պահեստամասերի արտադրամասում տեղի ունեցած պայթյունը որոտացել էր օգոստոսի 2-ին: Միջադեպի պատճառը պարզում է քննչական կոմիտեն: Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ գործարանի օդում մետաղական փոշի է կուտակվել, ինչի բռնկումն էլ հանգեցրել է պայթյունին: Հանձնաժողովի մասնագետները հաստատել են, որ արտադրամասը ծանրաբեռնված էր աշխատողներով, իսկ լուսավորման սարքերը չեն համապատասխանել ստանդարտներին: