Բավ է պառակտվել
09-09-2014 08:07

Սանտյագոյի մետրոյում տեղի ունեցած պայթյունը իշխանություններն ահաբեկչություն են համարում

Սանտիագոյի մետրոյում տեղի ունեցած պայթյունը, Չիլիի իշխանությունները համարում են ահաբեկչական գործունեության նշաններ ունեցող` ուղղված անմեղ մարդկանց վնասելուն: Այս մասին գրում է Segunda պարբերականը` վկայակոչելով երկրի կառավարության ներկայացուցիչ Ալվարո Էլիսալդեին: Նշվում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել արագ սննդի ռեստորանում` «Ռազմական դպրոց» կայարանում:

Պայթուցիկ սարքավորումը տեղադրված էր աղբարկղում: Էլիսալդեն նաև հայտնել է, որ առաջիկայում գործի կդրվի Չիլիի հակաահաբեկչական օրենսդրությունը` չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպիսի միջոցառումների մասին է խոսքը: