Բավ է պառակտվել
29-07-2014 22:00

Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ պայթյուն է որոտացել

Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ստեղծվել է բավական տագնապալի իրավիճակ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Շենքի մոտ հավաքված է մոտ 7.000 մարդ, ովքեր մասնակցում են 2 տարբեր ցույցի։ Դրանցից առաջինի մասնակիցները պահանջում են, որպեսզի Ղրիմը դուրս գա Ռուսաստանի կազմից, իսկ մյուսի մասնակիցները ցանկանում են, որպեսզի տարածքը շարունակի կազմել ՌԴ-ի մասը։
Աղբյուրը նաև նշում է, որ ուկրաինական դրոշով մի խումբ երիտասարդներ հրմշտոց են սկսել, հետո քարեր ու փայտյա ձողեր են նետել մյուս ակցիայի մասնակիցների ուղղությամբ։
Ավելի վաղ Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել էր, որ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ չի քննարկվել Ղրիմի՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը։