Բավ է պառակտվել
08-09-2014 12:25

Ադրբեջանում փախստականներով բնակեցված շենքը պայթել

Այսօր առավոտյան Ադրբեջանում, պայթել է փախստականներով բնակեցված շենքը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել Հըրդալան քաղաքի 4-հարկանի շենքի բնակարաններից մեկում, որի հետեւանքով ավերվել է շենքի մուտքերից մեկի 3 հարկերը: Փլատակների տակ մարդիկ են մնացել: Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 մարդու: Ներկայումս ևս 4 մարդու որոնումները շարունակվում են, հաղորդում են ԱԻՆ-ի ներկայացուցիչները: