Բավ է պառակտվել
03-06-2014 15:16

Ավելի քան 181 մարդ է զոհվել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով.դատախազություն

Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հատարարել է, որ երկրի  արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ, այդ թվում՝ 59 զինծառայող, ևս 293-ը վիրավորվել է, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ աղբյուրի` այս տվյալներըԴոնեցկի և Լուգանսկի շրջանների մասով է: Մախնիցկու խոսքով՝ մարդիկ մահացել են «ահաբեկչական գործունեության» պատճառով: Թե քանիսն են զոհերից կամավոր անջատողականներ և քանիսը՝ խաղաղ բնակիչ, չի հստակեցվում: