13-07-2018 22:07

Փաշինյանը պատմել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման համատեքստում իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք առաջիկայում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հուլիսի 11–12–ին Փաշինյանն այցելել է Բրյուսել, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին։ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել ԵՄ ու ՆԱՏՕ–ի պաշտոնական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև ավելի քան 10 պետությունների ղեկավարների հետ։
«Արդեն կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը առաջինն էր այս այդ թեմայով, ու ճիշտ չէ արդյունքներ սպասել այդ առաջին հանդիպումից։ Այն արժեքավոր է նրանով, որ տեղի է ունեցել շփում, ծանոթություն», – նախօրեին Փշինյանը պատմել է Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։

Ինչ վերաբերում է իր հնարավոր հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Փաշինյանը նշեց, որ «այս փուլում ոչ մի խոսակցություն այդ համատեքստում չկա»։

Հունիսի 11–ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Դա երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումներ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Հանդիպման արդյունքներով համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։