Բավ է պառակտվել
24-04-2014 10:26

Էրդողանը պարզաբանել է իր ապրիլքսանչորսյան ուղերձիը

Թուրքիայի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է կառավարության կողմից պաշտոնապես տարածված իր ապրիլքսանչորսյան ուղերձին:
Վարչապետը ընգծել է, որ ցավակցական ուղերձը վերաբերում է ոչ միայն հայ զոհերի թոռներին, այլև նույն ժամանակաշրջանում մահացած օսմանցի մյուս քաղաքացիների` թուրքերի, բոսնիացիների, ալբանացիների և լազերի թոռներին: Բոլորի զոհերի հոգիներին հանգստություն մաղթելով`Էրդողանը նշել է, որ «հիշատակման միջոցառումները երբեմն օգտագործվում որպես շահագործման միջոց աշխարհում», ինչին իրենք դեմ են: «Մեր կողմից անհրաժեշտ քայլերից բացի հարկ կա նաև, որ հակառակ կողմն էլ անհրաժեշտ քայլ կատարի: Մենք բոլոր քայլերը կատարեցինք, քայլ անողը մենք եղանք: Ոչ վաղ անցյալում մեր ատրգործնախարարը Հայաստանում էր: Շվեյցարիայի հետ բանացկություններ ունեցանք, նրանք էլ են այդ հարցում կարևոր քայլեր կատարել»,- ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ նշել է Էրդողանը: Նշենք, որ Էրդողանի ցավակցական հայտարարությունը քննադատել է «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին: