Բավ է պառակտվել
18-03-2015 09:16

Նեթանյահույի կուսակցությունը հաղթում է ընտրություններին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը հաղթել է երեքշաբթի երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում: Թել Ավիվում իր ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետը «մեծ հաղթանակ» անվանեց ընտրությունների արդյունքները: «Հակառակ ամեն ինչի մենք հասանք մեծ հաղթանակի», - հայտարարեց Նեթանյահուն: Ընդդիմադիր «Սիոնիստական ճամբարում» կոչ արեցին չշտապել, քանի դեռ չեն հրապարակվել ընտրությունների վերջնական արդյունքները: Հարցումները «Լիքուդին» և «Սիոնիստական ճամբարին» հավասար թվով ձայներ էր կանխատեսում՝ 27 մանդատ յուրաքանչյուր կուսակցությանը: Սակայն քվեաթեթրթիկների նախնական հաշվարկի արդյունքում «Լիքուդը» 120-տեղանոց Քնեսեթում 30 մանդատ է ստանում, իսկ «Սիոնիստական ճամբարը»՝ 24: