Բավ է պառակտվել
19-01-2016 14:35

Մերկելի կուսակցությունը կորցնում է դիրքերը

Գերմանական սոցիոլոգիական ծառայությունները հայտնում են, որ Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալիստական միություն իշխող կոալիցիայի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել։ Հարցումների համաձայն՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում պահպանողական քաղաքական գործիչների քաղաքականությունն աջակցություն է ստանում հասարակության 32.5 տոկոսի շրջանում, ինչը 2013թ. բունդեսթագի ընտրություններից հետո վատագույն ցուցանիշն է, երբ կոալիցիան հավաքել էր 33.8 տոկոս ձայն։ Ընդ որում, հարցումներն ի հայտ են բերել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության եվրասկեպտիկների ազդեցության աճը։ Նրանք հասարակության մեջ վայելում են բնակչության 12.5 տոկոսի աջակցությունը։ Ընդ որում, 2013թ. նրանց աջակիցները թիվը 4.7 տոկոս էր։ Մերկելի վարկանիշը սկսել է նվազել միգրացիոն ճգնաժամի ֆոնին: Հարցումները ցույց են տալիս, որ Գերմանիայի բնակչության 40 տոկոսը, որոնք միգրանտներր սերունդներ են, կարծում են, որ երկիրը պետք է ավելի քիչ փախստականներ ընդունի։ Նրանց հետ համաձայն են բնիկ գերմանացիների 45 տոկոսը եւ հենց միգրանտների 24 տոկոսը։