Բավ է պառակտվել
02-11-2015 09:27

Ալիևի կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու մասին

Երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին է հայտարարել Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Ընտրական տեղամասերը փակվել էին երեկ՝ տեղի ժամանակով ժ. 19.00-ին: Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի՝ մասնակցությունը կազմել է 55,7%: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կուսակցության հաղթանակը անսպասելի իրադարձություն չի համարվել, քանի որ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել էին Միլի մեջլիսի ընտրությունները՝ պետությանը մեղադրելով ցանկացած քննադատություն ճնշելու մեջ: Երկրի միապալատ խորհրդարանի աշխատանքներին 5 տարի մասնակցության իրավունքի համար պայքարում է 676 թեկնածու: Միլի մեջլիսում տեղերի քանակը, սակայն, սահմանափակված է 125 թեկնածուով: