Բավ է պառակտվել
20-11-2015 10:04

Ֆրանսիայի խորհրդարանը երեք ամսով երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը

Ֆրանսիայի խորհրդարանը  հավանություն է տվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարացնելու մասին օրինագծին։ Օրինագիծը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունն էր, որին հավանություն էր տվել կառավարությունը և ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է նոյեմբերի 14-ին: Այն նախատեսում է, մասնավորապես, անվտանգության ծառայությունների աշխատակիցների լիազորությունների ընդլայնում: