Բավ է պառակտվել
23-09-2013 23:13

Փարիզում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Վար մարզի Ռոկբրյուն –սյուր-Արժան բնակավայրում Հայաստանի դեսպանության ղեկավարությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: Նախաձեռնության հեղինակն եւ հուշարձանի ճարտարապետը Անդրանիկ Զաքարյանն էր:
Արարողությանը մասնակցեցին Ռոկբրյուն-սյուր-Արժանի քաղաքապետ Լյուկ Ժուսը, Արեւելյան Վարի Հայերի համընդհանուր միության նախագահ Ժակի-Բեատրիս Լեկյոն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն, Անրի Ժիբերաելը, Ֆրանսուա Ռոշբլուան, Ալեն Մուան- Բրեսանը,Գի Տեսյեն, եւ այլ պաշտոնյաներ: