Բավ է պառակտվել
12-09-2014 08:13

Փարիզի օդանավակայանում իսլամիստներ հավաքագրողի են ձերբակալել

Ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայանում ձերբակալել է Մուրադ Ֆարեսին: Այս մասին հայտնում է BBC-ն:Երկրի իշխանությունները տղամարդուն կասկածում են Սիրիայում «Իսլամական պետության» կարիքների համար ջիհադիստներ հավաքագրելու մեջ: Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաղորդագրությունում Ֆարեսին անվանում է հատկապես վտանգավոր անձնավորություն: Իշխանությունների տվյալներով՝ երկրի մոտ 900 քաղաքացիներ կապված են Սիրիայում և սահմանակից պետություններում իսլամիստական խմբավորումների հետ: Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար է մուսուլմանների թվով: