15-09-2014 10:41

Փարիզում բացվել է Իրաքի հարցերով միջազգային համաժողով

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվել է Իրաքի հարցով միջազգային համաժողով, որը գումարվել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Այդ ներկայացուցչական հանդիպմանը նախատեսվում է մոտ 30 պետության ԱԳՆ ղեկավարների մասնակցություն՝ գրում է ITAR-TASS-ը:
Համաժողովի անհապաղ բնույթը թելադրված է «Իսլամական պետության» արմատականների կողմից լայնամասշտաբ սպառնալիքով, որի հետ բախվել է Իրաքը:
Նշվում է, որ Փարիզում կհաջողվի մշակել գործողության սխեմաներ, որոնք թույլ կտան կասեցնել գրոհայինների ազդեցության տարածումը և կողմնորոշվել՝ ինչպես օգնել Բաղդադին ահաբեկչության դեմ պայքարում և ճգնաժամի հետևանքները վերացնելու հարցում: