Բավ է պառակտվել
21-04-2014 10:31

Հայերը Փարիզում, Թուրքիայի դեսպանության մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

Մի խումբ երիտասարդ հայեր ՛՛Նոր սերունդ՛՛ կազմակերպությունից ապրիլի 18-ին բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանության մշակույթի բաժնի շենքի առաջ՝ պահանջելով արդարություն եւ ցեղասպանության վնասների հատուցում, որին ենթարկվել է հայ ժողովուրդը: Գրում է «Nouvelles d`Arménie»-ն:

Ակտիվիստները արյունով դույլերը նետել են շենքի նախասրահ ու իրենց զայրույթն են արտահայտել Թուրքիայի կողմից 1915թ.-ի ցեղասպանության պետական ժխտման կապակցությամբ: Ձեռքերում պահելով պաստառներ, որոնց վրա գրված էին ՛՛Արդարություն հայ ժողովրդի համար՛՛, ՛Թուրքիա, հեռացի՛ր Քեսաբից՛՛ եւ ՛՛Արդարադատություն, ռեպարացիաներ՛՛, ցուցարարները խաղաղ նստացույց են անցկացրել շենքի առաջ:

Ոստիկանները ձերբակալել են ՛՛Նոր սերունդ՛՛ կազմակերպության նախագահ Լորիս Թուֆանյանին եւ նրա անդամներին՝ տանելով ննրանց ոստիկանական մեքենայով՝ ամբոխի ծափահարությունների ներքո, որը հավաքվել էր իրավապահների վահաններից այն կողմ: Ձերբակալել էին նաեւ մեկ քուրդի: Նա պատահաբար անցնելիս է եղել եւ, նկատելով, որ բողոքի ցույց է, իր աջակցությունն է հայտնել: Թուրքիայի դեսպանատան մշակութային բաժնի ղեկավարներից մեկը, ով ցանկացել է հարձակվել երիտասարդների վրա, ձերբակալվել է ոստիկանի կողմից, ում նա բռունցքով հարվածել էր: Հայկական երիտասարդական կազմակերպության ութ անդամի փաստաթղթերի ստուգումից մեկ ժամ անց ազատ են արձակել: Ինչ վերաբերում է Լորիս Թուֆանյանին, ապա շաբաթ առավոտյան նա դեռ ձերբակալված էր: